Լրահոս
Արտաքին քաղաքականություն
18:10
23.09.22
98

ԵՀ-ն հայտարարել Է անհատական հիման վրա ռուսաստանցիների մուտքը մերժելու իրավունքի մասին

Img default alt hy

Սահմանների մասին շենգենյան օրենսգիրքը նախատեսում Է երրորդ երկրների համար մուտքի մերժում, ելնելով ներքին անվտանգության և հասարակական կարգի նկատառումներից, սակայն նման հարցերը լուծվում են անհատական հիման վրա:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հաղորդել են Եվրահանձնաժողովում՝ մեկնաբանելով Էստոնիայի, Լատվիայի, Լիտվայի և Լեհաստանի կողմից տուրիստական այցագրեր ունեցող ՌԴ քաղաքացիների համար սահմանված մուտքի արգելքը Եվրամիության բոլոր երկրներ: Ընդ որում՝ գործակալության զրուցակիցը չի մեկնաբանել այն հարցը, թե համապատասխանում Է արդյոք Բալթիկայի երկրներ Ռուսաստանի քաղաքացիների մուտքի ոչ ընտրողական, ընդհանուր արգելքը եվրոպական իրավունքին: Էստոնիան, Լատվիան, Լիտվան և Լեհաստանը սեպտեմբերի 19-ից այս երկրներ Ռուսաստանի այն քաղաքացիների մուտքի արգելք են սահմանել, որոնց համար ԵՄ այցելելու նպատակը զբոսաշրջությունն Է, բիզնեսը, սպորտը կամ մշակույթը, որոնք ունեն Եվրամիության մյուս պետություններում տրված շենգենյան այցագրեր:

Օգոստոսի 18-ից Էստոնիան արգելել Է Ռուսաստանի  քաղաքացիների մուտքը, որոնք ունեն Էստոնիայում տրված շենգենյան այցագիր, բայց ԵՄ-ի մյուս պետությունների այցագրերով մուտքը երկիր դեռ հնարավոր Է եղել: Էստոնիան, Լատվիան, Լիտվան, Լեհաստանը, Չեխիան, Սլովակիան, Դանիան, Բելգիան և Նիդեռլանդները դադարեցրել Է նաև ռուսաստանցիներից փաստաթղթեր ընդունել տուրիստական այցագրերի ձևակերպման համար: «Սահմանների մասին շենգենյան օրենսգրքին համապատասխան, մուտքի արգելքը իրավաբանորեն հնարավոր Է անհատական հիման վրա՝ ելնելով ներքին անվտանգության և հասարակական կարգի նկատառումներից»,-ՌԻԱ Նովոստիին հաղորդել Է Եվրահանձնաժողովի աղբյուրը: