Լրահոս
Հասարակական
23:50
21.06.22
159

Ձորաղբյուրի տներից մեկում հայտնաբերվել է գյուրզա տեսակի օձ

Img default alt hy

Այսօր՝ ժամը 21։50-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ձորաղբյուր գյուղի Լճափի փողոցի տներից մեկի 2-րդ հարկում օձ է նկատվել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները հայտնաբերել են գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք։