Լրահոս
Հայաստան
21:24
21.06.22
150

«Դիվերսիա ա եղել, ինքն ա իրան առաջ գցել». 19-ամյա զինվորի զոհվելու պաշտոնական վարկած չկա՝ անգամ հուղարկավորությունից հետո

Այսօր Բյուրականում հողին են հանձնել 19-ամյա զինծառայող Հրաչ Փիլիպոսյանին: Նա շաբաթ երեկոյան էր զոհվել Հայաստանի հյուսիս-արևելյան սահմանին: Պաշտպանության նախարարությունը դեռ նրա զոհվելու պաշտոնական վարկած չի հայտնել:

«Հայլուր»-ի թղթակցին Բյուրականում նրա հազարատներն ու ընկերները հայտնել են, որ ըստ իրենց ունեցած տեղեկությունների՝ դիվերսիոն հարձակում է եղել հայկական դիրքի վրա, հակառակորդը ԱԹՍ-ով հարվածել է, ինչի հետևանքով Հրաչը վիրավորում է ստացել կրծքավանդակի ու գլխի հատվածում, հոսպիտալի ճանապարհին մահացել է: