Լրահոս
Առողջապահական
20:20
23.09.22
116

COVID-19-ով ախտահարման հայտնաբերված դեպքերի թիվն աշխարհում գերազանցել Է 614 միլիոնը

Img default alt hy

COVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում սեպտեմբերի 23-ի առավոտվա դրությամբ կազմել Է 614 միլիոն 089 հազար 140: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են Worldometer պորտալի վերջին տվյալները:

Վիրուսի տարածման սկզբից ի վեր COVID-19-ի հետ կապված հիվանդություններից մահացածների թիվը հասել Է 6 միլիոն 533 հազար 920 մարդու: COVID-19-ով վարակման ավելի քան 30 միլիոն դեպք գրանցած երկրների թվի մեջ մտնում են ԱՄՆ-ը, Հնդկաստանը, Բրազիլիան, Ֆրանսիան և Գերմանիան: Ախտահարվածների և ինֆեկցիայի հետևանքներից մահացածների թիվը համապատասխանաբար կազմել Է. ԱՄՆ-ում՝ 95 միլիոն 969 հազար 895 և 1 մլն 055 հազար 922, Հնդկաստանում՝ 44 միլիոն 558 հազար 425 և 528 հազար 449, Ֆրանսիայում՝ 35 միլիոն 267 հազար 124 և 155 հազար 894, Բրազիլիայում՝ 34 միլիոն 616 հազար 655 և 685 հազար 8677, Գերմանիայում՝ 32 միլիոն 905 հազար 086 և 149 հազար 368 մարդ:

Worldometer պորտալի տվյալներով, որը մասնագիտանում Է աշխարհի կարևորագույն իրադարձությունների վիճակագրության բնագավառում, մոլորակի 1 միլիոն բնակչության հաշվով մահացության գործակիցը սեպտեմբերի 23-ի առավոտվա դրությամբ կազմել Է 838,6: Հնդկաստանում 1 միլիոն բնակչի հաշվով մահացել Է 375, Բրազիլիայում՝ 3176, Ֆրանսիայում՝ 2361, Գերմանիայում՝ 1770, ԱՄՆ-ում՝ 3226 մարդ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: