Լրահոս
Աշխարհ
15:03
15.12.25
149

Արյունալի տոն՝ լողափին. Իսրայել-ՀԱՄԱՍ պատերազմը շարունակվում է Ավստրալիայում

Սիդնեյի Բոնդի լողափում հրեական Հանուկայի՝ Լույսերի տոնի միջոցառման ժամանակ տեղի ունեցած ահաբեկչության գործով հայր ու որդի են կասկածվում: Հայրը՝ 50-ամյա տղամարդը, մահացել է դեպքի վայրում, իսկ նրա 24-ամյա որդին գտնվում է հիվանդանոցում՝ ծայրահեղ ծանր վիճակում: 15 մարդու կյանք խլած դաժան հարձակումը հակասեմիտական են գնահատում երկրների առաջնորդներից մինչև պարզ քաղաքացիներ: Հայաստանի արտգործնախարարությունը նույնպես ցավակցել է զոհերի ընտանիքներին, խստորեն դատապարտել ահաբեկչությունը՝ իր բոլոր ձևերով և դրսևորումներով: