Լրահոս
Առողջապահական
22:52
21.03.20
95

Արտակարգ դրություն. Մեկուսացման պահանջները խստացվել են

Ուրբաթ ուշ երեկոյան հրատապ կարգով խորհրդարան տարած կառավարության նախագիծն առաջին ընթերցումն անցավ: Այդ նախագծով տուգանք կսահմանվի նրանց համար, ովքեր կխախտեն արտակարգ դրության ժամանակ ինքնամեկուսացվելու ու մեկուսացվելու պարետի ցուցումը, նաեւ նրանք, ովքեր չեն ենթարկվի ու հավաքներ, հանրային միջոցառումներ կանեն: Գիշերը խորհրդարանը քննարկել է նաեւ խախտում կատարածներին ազատազրկելու հարցը, եթե նրանց պատճառով մարդիկ են վարակվել: Վարչական պատասխանատվության կենթարկվեն նաեւ չթույլատրված տեղեկություն կամ խուճապ առաջացնող տեղեկություն տարածողները: