Լրահոս
Իրավական
23:04
17.03.20
79

Աննա Դանիբեկյանը հիվանդ է. Միջնորդության քննությունը հետաձգվել է

Դատավոր Աննա Դանիբեկյանը առողջական խնդիրների պատճառով այսօր չի ներկայացել դատարան: Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով նիստը հետաձգվել է անորոշ ժամանակով: Այսօր Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները պետք է անձնական երաշխավորություն ներկայացնեին երկրորդ նախագահի ազատության համար: Անձնական երաշխավորությունը տվել են Հայաստանի նախկին երեք վարչապետերն ու Արցախի նախկին վարչապետը: Քոչարյանի փաստաբանները դատավորի հանկարծակի հիվանդանալու ու դատը հետաձգելու մեջ դիտավորություն են տեսնում: