Լրահոս
Աշխարհ
22:23
17.02.20
79

Ադրբեջան. Ընդդիմությանը ջարդում են

Մինչ Մյունխենում Ադրբեջանի նախագահ Ալիևը շիկնում ու ծիծաղը չէր զսպում «միկրոհեղափոխություն» բառը լսելիս, Բաքվում ամենակոպիտ ձևով ցրում էին խայտառակ խախտումներով անցկացված ընտրություններից բողոքողների միկրոցույցերը: Ի դեպ, ընտրությունների հարցում չէ, բայց այ ցույցերը ցրելու հարցում ակնհայտ են Բաքվի իշխանությունների նոր, ստեղծարար մոտեցումները: Եթե առաջ ցուցարարներին ծեծելով-ջարդելով տանում էին ոստիկանություն, որն էլ պատճառ էր դառնում նոր բողոքների, հիմա ցուցարարներին ուղղակի ավտոբուսներով տանում են մի հեռու, ամայի տեղ ու բաց թողնում: