Լրահոս
Քաղաքական
13:00
21.09.22
373

Զոհերի ծնողներին «ասֆալտին փռած» ոստիկանությաների պարգևավճարը գերազանցում է 9 միլիարդ դրամը

Img default alt hy

Այսօր Եռաբլուրում ոստիկանները կրկին գերազանցեցին իրենց։ Նիկոլ Փաշինյանի Եռաբլուր մտնելուն չխանգարելու համար ուժ կիրառելով բերման ենթարկեցին զոհվածների ծնողներին, ովքեր վստահ են, որ իրենց որդիների զոհվելու համար մեղավոր է հենց Նիկոլ Փաշինյանը:

Նշենք, որ մեծ եռանդով ծնողներին գետնին գցելով ու մարմնական վնասվածքներ պատճառելով բերման ենթարկվող ոստիկաններն այս տարի հավուր պատշաճի պարգևատրվել են Նիկոլ Փաշինյանի կողմից: Միայն 2022 թվականին ոստիկանությանը հատկացված պարգևավճարների ընդհանուր թիվը 9 մլրդ 164 մլն դրամ է: