Լրահոս
Իրավական
20:12
25.06.25
210

Խուզարկություններ՝ 90 հասցեներում և 14 ձերբակալված. երեխայի սենյակից խաղալիք են առգրավել

 

Այսօր առավոտից Երևանում, Էջմիածնում, Աբովյանում ընդդիմադիր գործիչների տներում իրականացվել են զանգվածային խուզարկություններ ու ձերբակալություններ: 90 հասցե խուզարկելուց հետո ԱԱԾ-ականները ոչ մեծաքանակ զենք-զինամթերք են հայտնաբերել, որոնց մի մասի լիցենզիաները երևում են հենց Քննչական կոմիտեի հրապարակած կադրերում: 14 մարդ է ձերբակալվել: Նրանց Քննչական կոմիտեում մեղադրանքներ են առաջադրվել: Շուտով դատարանը կքննի մեղադրյալներին կալանավորելու միջնորդությունները: Ի դեպ, ևս երկու մարդու նկատմամբ քրեական վարույթ կա հարուցված: