Լրահոս
Հասարակական
14:59
24.06.22
135

Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում. Նորատուսի նախկին գյուղապետը Toyota Land Cruiser-ով վթարի է ենթարկվել, կա վիրավոր

Img default alt hy

Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 12։00-ի սահմաններում Նորատուս գյուղի բնակիչ՝ 51-ամյա Մուրադ Հարությունյանը իր վարած Toyota Land Cruiser 150 մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 40 կմ հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթբետոնե արգելապատնեշներին և մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել քարերի վրա։  

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխել է «Հրազդան» ԲԿ։ 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Մ. Հարությունյանը Նորաուսի նախկին գյուղապետն է։