Լրահոս
Առողջապահական
23:20
23.06.22
121

Խորհուրդներ՝ տենդային ցնցման դեպքում

Img default alt hy

«Aysor.am»-ը գրում է.

«Մարմնի ջերմաստիճանի բարձրացումը օրգանիզմի պաշտպանական ռեակցիան է։

Ոսկե ստանդարտը նորմալ ջերմաստիճանի համարվում է 36.6 աստիճան C-ը, բայց կան մարդիկ, որոնց համար նորմա է 35.5-ը կամ 36.9-ը։ Ջերմության բարձրացում համարվում է 37-ից բարձրը, մինչև 41 աստիճանը կյանքի հետ անհամատեղելի իրավիճակ է ստեղծում։  

37-ից 38-ը համարվում է ենթատենդ, 38-ից բարձրը՝ տենդ, որն օրգանիզմի պաշտպանական ռեակցիան է, և միշտ չէ, որ տենդի դեպքում պետք է անմիջապես իջեցնել ջերմությունը։ 37-38-ը նշանակում է, որ օրգանիզմը պատրաստվում է հակահարվածի, չպետք է օրգանզմին խանգարել ջերմիջեցնող տալով։ Պետք է ջերմողին տալ շատ հեղուկ, կարևոր է եղանակին համապատասխան հագուստը։

Տենդային ցնցումները հիմնականում ախտահարում են 6 ամսականից 5 տարեկան երեխաներին, բնորոշ է հատկապես տղաներին։ Մեծահասկաների դեպքում ցնցումները շատ բարձր ջերմաստիճանի դեպքում է լինում. երեխաները խոցելի խմբում են, քանի որ նյարդային համակարգը դեռ ադեկվատ չի արձագանքում։

Եթե նույնիսկ 37.2 դեպքում տենդագին ցնցումներ կան, պետք է անհապաղ իջեցնել ջերմությունը։

Ցնցման պահին պետք է թեթևացնել հագուստը, խոնավ սրբիչը հպել գլխից վերջույթներ, սենյակը օդափոխել, երեխայի մոտից հեռացնել սուր առարկաները, պահել գլուխը։ Որպես կանոն ցնցումը տևում է վայրկյաններից մինչև 5 րոպե, եթե ավել է տևում, պետք է ահազանգել շտապօգնություն։ Որպես կանոն ցնցումից հետո երեխան խոր քնում է, այս դեպքում կարևոր է  երեխային կողքի պառկեցնել, և եթե բերանի խոռոչում կա սննդային մնացորդ, ապա անպայման հեռացնել։

Եթե երեխան հակված է տենդային ցնցման՝ այսինքն գերզգայուն է ջերմային ազդակների հանդեպ, կարևոր է, որ միշտ դնի արևապաշտպան գլխարկ, խուսափի արևահարությունից, սուր շնչառական վարակների դեպքում կարևոր է թույլ չտալ ջերմության բարձրացում։  

5 տարեկանից հետո տենդային ցնցման հավանականությունը նվազում է»։