Լրահոս
Առողջապահական
13:27
21.09.22
135

Խոնարհվում եմ մեր բոլոր նահատակների շիրիմներին, որոնք ընկան` երաշխավորելու մեր ազատ, անկախ երկրի գոյը. Անահիտ Ավանեսյան

Img default alt hy

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը գրել է.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

31 տարի առաջ մեր պետականության հիմքում դրեցինք անկախությունն ու ազատությունը` որպես հայ ժողովրդի ապրելու և հարատևելու անհրաժեշտ պայման:

Այսօր այդ սկզբունքները մեզ համար դարձել են անփոխարինելի արժեք:

Խոնարհվում եմ մեր բոլոր նահատակների շիրիմներին, որոնք ընկան` երաշխավորելու մեր ազատ, անկախ երկրի գոյը:

Խաղաղություն եմ մաղթում բոլորիս, որպեսզի կարողանանք ապրել, արարել, նոր սերունդ դաստիարակել ազատ, անկախ և ուժեղ երկրում:

Կեցցե´ Հայաստանի Հանրապետությունը»։