Լրահոս
Սպորտ
16:46
24.06.22
153

Խճուղային հեծանվավազքի առաջնության չեմպիոնները հայտնի են

Img default alt hy

Հայաստանի խճուղային  հեծանվավազքի այս տարվա առաջնությանը մասնակցել է շուրջ 89 մարզիկ:  

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնել է Հայաստանի հեծանվասպորտի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյոզալյանը: Նա նշել է, որ տղամարդկանց մեծահասակների պայքարում  Էջմիածին-Ակնալիճ  14 կմ (անջատ մեկնարկ) տարածությունն առաջինը հաղթահարել է Ստեփան Գրիգորյանը, երիտասարդների մրցավազքում` Ալեքս Արամայիսյանը: Իսկ կանանց մեծահասակների պայքարում լավագույնը Սվետլանա Մկրտչյանն է:

Խմբային մրցավազքում` 10 կմ, առաջինն են եզրագծին հասել Ստեփան Գրիգորյանը և Խաչիկ Շարյանը:

«2020 թվականից հետո, որն ամբողջապես կորսված էր, մենք նոր ենք կրկին թափ հավաքում: Այժմ հեռանկարային պատանիներ և երիտասարդներ ունենք, սակայն իրատես լինելով՝ 2024 թվականի Օլիմպիական խաղերի մասնակցության մասին չենք էլ մտածում»,-ասել է Գյոզալյանը:

Հաջորդիվ հեծանվորդները ուսումնամարզական հավաք կանցկացնեն Ծաղկաձորում և կնախապատրաստվեն Եվրոպայի առաջնությանը և պատանեկան օլիմպիական փառատոնին: