Լրահոս
Իրավական
20:22
24.06.22
190

«Վզին դրա՞ծ», թե՞ «ճիտին պարտք». Ջհանգիրյան-Վարդազարյան զրույցի սղագրությունը կուղարկվի միջազգային կառույցներին

Վարդազարյան-Ջհանգիրյան զրույցի սկանդալային ձայնագրությունից հետո ԲԴԽ նախագահի պարտականությունները ժամանակավոր կատարող Գագիկ Ջհանգիրյանը հանրային հեռուստաընկերության եթերում յուրովի է մեկնաբանել «վզին դրած» արտահայտությունը, որն ինքն արել էր այդ ձայնագրությունում:

Նա ասել է, թե վզին դրած ասելով՝ նկատի է ունեցել, որ բարեփոխումներ անելու առաքելություն է իր վրա վերցրել: Ջհանգիրյանի այս հայտարարությունից հետո շատերը սկսել են լրջորեն մտածել նոր բացատրական բառարան գտնել, որը կբացատրի ՔՊ-ականների արած արտահայտությունների իմաստը:

Ջհանգիրյանի արդարացումները շատերը համեմատել են Ալեն Սիմոնյանի մայրիկի՝ միջնամատ ցույց տալը որպես անպարտելիության նշան համարելու հետ: