Լրահոս
Աշխարհ
14:00
26.09.22
104

Վեց մարդ զոհվել և 20-ը տուժել են Իժևսկի դպրոցում իրականացված հրաձգության հետևանքով

Img default alt hy

Վեց մարդ զոհվել, ևս 20-ը տուժել են Իժևսկի թիվ 88 դպրոցում իրականացված հրաձգության հետևանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել են Ուդմուրտիայի ՆԳ նախարարության մամուլի ծառայությունում:

«Ներկայում ոստիկանները հայտնաբերել են հրաձգությունն իրականացրած տղամարդու մարմինը: Առկա տվյալների համաձայն, նա վերջ Է տվել իր կյանքին: Ներկայում հայտնի Է նրա գործողությունների հետևանքով վեց զոհվածի և շուրջ 20 տուժածի մասին: Տեղեկատվությունը ճշտվում է»,-ասվում է տելեգրամ-ալիքում պաշտոնապես հրապարակված հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ Ուդմուրտիայի ղեկավար Ալեքսանդր Բրեչելովը հայտնել Էր, որ սպանվել դպրոցի պահակը, կան զոհեր երեխաների շրջանում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: