Լրահոս
Միջազգային
17:45
20.06.26
114

Վենսը կարող է մեկնել Շվեյցարիա՝ Իրանի պատվիրակության հետ բանակցությունների

Img default alt hy

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ կարող է մոտ երկու օրվա ընթացքում մեկնել Շվեյցարիա՝ Իրանի պատվիրակության հետ բանակցություններին մասնակցելու համար։ Այս մասին նա հայտնել է Fox News հեռուստաալիքի եթերում։

«Ես ակնկալում եմ, որ կմեկնեմ մոտավորապես մի քանի օրվա ընթացքում, սակայն, ինչպես գիտեք, միշտ կա նուրբ համաձայնեցում և դիվանագիտական արձանագրություն», - ասել է նա։ Այսպես է Վենսը պատասխանել այն հարցին, թե արդյոք մտադիր է մասնակցել այդ խորհրդակցություններին ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի և ամերիկացի առաջնորդի փեսայի՝ գործարար Ջարեդ Քուշների հետ միասին։