Լրահոս
Իրավական
16:40
23.06.22
216

Վարդազարյանի լիազորությունների դադարեցմանը դեմ է եղել ԲԴԽ միայն մեկ անդամ

Որոշմանը դեմ է եղել միայն դատավոր Անի Մխիթարյանը: Նա ունի նաև հատուկ կարծիք։ Ռուբեն Վարդազարյանի դեմ կարգապահական վարույթ է հարուցվել ԲԴԽ երեք անդամների նախաձեռնությամբ։ Նրանց դուր չի եկել լրատվականներից մեկում հրապարակված հարցազրույցը, որում Վարդազարյանն անդրադարձել է Գագիկ Ջհանգիրյանին՝ ԲԴԽ անդամ ընտրելու դիմումի մասին Սահմանադրական Դատարանի որոշմանը:

Միջնորդության հեղինակները կարծում են, թե Վարդազարյանը հեգնական արտահայտություններ է արել ՍԴ որոշման մասին՝ առանց ամբողջական տեքստին ծանոթանալու: