Լրահոս
Հասարակական
18:50
23.06.22
145

Վաղարշապատի քրեական հետախույզները հերոին ու մեթամֆետամին են հայտնաբերել

Img default alt hy

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ տվյալներ էին ստացել, որ Էջմիածին քաղաքի Մանուշյան փողոցի 41-ամյա մի բնակիչ ապօրինի թմրանյութ է պահում և օգտագործում: Տեղեկություններն իրացվեցին հունիսի 21-ին։ Քրեական հետախույզները կասկածվողին իրենց փողոցից բերման ենթարկեցին բաժին:

Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեցին փաթեթներ, որոնցից երկուսը լցված էին մեթամֆետամինի նմանվող բյուրեղանման զանգվածով, իսկ երրորդում հերոինի նմանվող զանգված էր:

Ըստ 41-ամյա տղամարդու՝ սպիտակ բյուրեղանման զանգվածները՝ կրիստալ, իսկ շագանակագույնը՝ հերոին են:
Ավելի ուշ պարզվեց, որ նա թմրամիջոցները 45 հազար դրամով ձեռք էր բերել մայրաքաղաքում «Տելեգրամի» միջոցով:

Նշանակվել է փորձաքննություն:

Հանգամանքները պարզվում են: