Լրահոս
Միջազգային
17:09
22.09.22
111

Թուրքիա և Եվրոպա գնացող ռուսական գազատարների աշխատանքը փորձել են կասեցնել

Թուրքիա և Եվրոպա գնացող ռուսական գազատարների աշխատանքը խափանելու փորձ է արել ուկրաինական հատուկ ծառայությունը:

Ռուսաստանի հատուկ ծառայությունները ձերբակալել են հավաքագրված ռուսաստանցու, նրա ձեռքին հայտնաբերել ուկրաինական կողմի հետ կապի միջոցներ:

Ըստ անվտանգության դաշնային ծառայության՝ ռուսաստանցու միջոցով ուկրաինացիները ցանկացել են ահաբեկչություն իրականացնել Թուրքիա և Եվրոպա էներգակիրներ մատակարարող նավթագազային համալիրի օբյեկտներից մեկում։