Լրահոս
Աշխարհ
22:21
30.03.20
73

Թագավարակը թագեր չի ճանաչում

Ո՞ր մի ֆրանսահայի մտքով կանցներ, որ ինչ-որ վախերի պատճառով ինքը չի գնա վերջին հրաժեշտ տալու Պատրիկ Դևեջյանին: Բայց հենց այդ խիզախ հայի հուղարկավորությանը շատ քիչ մարդ կմասնակցի կորոնավիրուսի պատճառով: Նրա ընտանիքը ցավակցություններ է ընդունում ամբողջ աշխարհից, այսօր նաև երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն է հեռագիր հղել: Ասում են՝ չի կարելի այնքան աղքատ լինել, որ չունենաս ոչինչ բացի փողը: Աշխարհի գլխին կախված վտանգը ստիպել է յուրաքանչյուրիս երկնքում գանձեր հավաքելու մասին ավելի հաճախ մտածել, որովհետև թագաձև վարակը չի խնայում ոչ մեկին: