Լրահոս
Հասարակական
22:00
18.12.25
295

Տեր Վրթանեսի սիրտը ստենտավորել են․ նոր մանրամասներ․ News.am

Img default alt hy

Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ տեր Վրթանես քահանա Բաղալյանի սիրտը ստենտավորել են։ Այս մասին NEWS.am–ին հայտնեց Հայր Զաքարիան։

«Արհեստավարժ բժիշկները փրկեցին տեր Վրթանեսի կյանքը, նա կաթված էր ստացել։ Այս պահին Տեր Վրթանեսի վիճակը կայուն է, սիրտը ստենտավորել են։ Տեր Վրթանեսը երբեք սրտից չի բողոքել, երեւի թե նրա վրա այսօրվա վիճակն է ազդել»,– ասաց Հայր Զաքարիան։

Նշենք, որ Տեր Վրթանեսի ինքնազգացողությունը վատացել է այսօր Մայր տաճարի բակում՝ ակցիայի ժամանակ։