Լրահոս
Հասարակական
22:40
18.12.25
493

Տեր Վրթանեսի համար որոշիչ են մոտակա 72 ժամերը․ Հայր Զաքարիա

Img default alt hy

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Հայր Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը գրել է․

«Ի հավելումն նախորդ գրառման:

Բժիշկներն այս պահի դրությամբ արել են առավելագույնը: Տեր Վրթանեսի համար որոշիչ են մոտակա 72 ժամերը:

Երեցկինը մի քանի րոպե տեսակցել է նրան և խոսել: Տեր Հայրը մեկ հարց է տվել՝ ամեն ինչ կարգի՞ն է Մայր Աթոռում...

Մեծ խնդրանք. անպայման ձեր աղոթքներում հիշեք Տեր Վրթանեսին»:

Տեր Վրթանեսի ինքնազգացողությունը վատացել է այսօր Մայր տաճարի բակում՝ ակցիայի ժամանակ։