Լրահոս
Միջազգային
13:10
22.09.22
78

Թեհրանը չի լռի և տարածաշրջանի սահմանների փոփոխություն չի հանդուրժի. Իրանի ԳՇ պետ

«Թեհրանը պատերազմ չի սկսում, սակայն չի լռի, եթե սկսվի պատերազմ»,- այս մասին հայտարարել է Իրանի գլխավոր շտաբի պետը:

Զինվորական շքերթի ժամանակ Մոհամմադ Բագերը շեշտել է, որ չեն հանդուրժի տարածաշրջանի սահմանների փոփոխություն:

Ավելի վաղ Իրանի ազգային անվտանգության հանձնաժողովի ղեկավար Վահիդ Ջալալզադեն հայտարարել էր, որ Իրանը մղձավանջի կվերածի նրանց կյանքը, ովքեր երազում են տարածաշրջանի սահմանները փոխելու մասին: