Լրահոս
Միջազգային
20:10
21.09.22
127

Թեհրանում հիջաբներ են այրվում. կանանց «ապստամբություն»՝ Իրանում

ՄԱԿ-ում Իրանի իշխանություններին կոչ են արել հետաքննել Մահսա Ամինիի մահը: Հիջաբը սխալ կապելու պատճառով ձերբակալված 22-ամյա աղջիկը երեք օր անց կալանավայրում մահացել է: Ու պատահածը յուղ է լցրել Իսլամական հանրապետությունում ժամանակ առ ժամանակ թեժացող հակակրոնական տրամադրությունների վրա: 

Իրանում մեկ գլխաշորից սկսված միջադեպը կատաղի ցույցերի, բախումների, զոհերի պատճառ է դարձել: Զանգվածային ակցիաների ընթացքում՝ Մաշհադում ոստիկանի են այրել, Ռեշտում հրկիզել մզկիթ, Համադանում կրակել իմամի վրա: