Լրահոս
Հասարակական
16:40
22.06.22
127

Տեղի է ունեցել կրակոցներից սպանված Համիկ Միքայելյանի և Տիգրան Հարությունյանի հուղարկավորությունը

Img default alt hy

«Yerevan.Today»- գրում է․

«Ապարան համայնքում այսօր՝ հունիսի 22-ին, հուղարկավորել են երեք օր առաջ հնչած կրակոցներից սպանված 27-ամյա  Համիկ Միքայելյանին և Տիգրան Հարությունյանին։ Այս մասին  տեղեկացանք Ապարանի համայնքապետարանից։

Նշենք, որ արյունալի դեպքից հետո Ապարանում և հարակից համայնքներում ոստիկանական ուժեղացված ծառայություն է իրականացվում։ Մամուլում լուրեր են շրջանառվում, որ մարզում վենդետայի վտանգ կա․ զոհերի հարազատներին հանգիստ չի տալիս հանցագործների պահվածքը։

Սպանված տղաներն ամուսնացած չէին։ Համիկն աշխատում էր ՊՆ զորամասերից մեկում։  Տիգրան Հարությունյանը աշխատում էր Ապարանի «Գնթունիք» սննդի կենտրոնում: Նա Ապարանի համայնքապետ Կարեն Եղիազարյանի բարեկամն է»: