Լրահոս
Հասարակական
13:15
24.09.22
149

Տավուշում և Արարատի մարզում տարհանում չկա. իրավիճակը հանգիստ է

«Գիշերը Տավուշի մարզի Նոյեմբերյանի բնակավայրերից բնակիչները չեն տարհանվել»,- այս մասին հայտնել է մարզպետ Հայկ Ղալումյանը:

Նրա խոսքով՝ մարզում իրավիճակը հանգիստ է: Սոցցանցերում էին տեղեկություններ տարածվել, թե տարհանվել են Տավուշի մարզի Նոյեմբերյան ու Արարատի մարզի Երասխ համայնքները: Այդ լուրերը հերքել է նաև Արարատի մազպետ Սեդրակ Թևոնյանը: