Լրահոս
Միջազգային
13:10
24.06.25
166

Տարօրինակ հրադադար. Թրամփը շնորհավորում է, Իսրայելը՝ մեղադրում, Իրանը՝ հերքում

Մի քանի ժամ էլ չշարունակվեց Իսրայել-Իրան հրադադարը, որի մասին  առաջինը հայտնել էր Միացյալ Նահանգների նախագահը: Թրամփը շտապել էր շնորհավորել Թել Ավիվին ու Թեհրանին՝ 12-օրյա պատերազմին վերջ դնելու համաձայնության կապակցությամբ: 

Բայց մոտ կես ժամ առաջ Իսրայելը հայտնեց, թե Իրանը խախտել է հրադադարն ու խոստացավ իբրև պատասխան  հուժկու հարվածներ հասցնել հենց Թեհրանի կենտրոնում գտնվող թիրախների: