Լրահոս
Տնտեսական
15:29
23.09.22
134

Տարեսկզբից Ղազախստան Է մուտք գործել 1,66 միլիոն ռուսաստանցի, մեկնել է 1,64 միլիոնը

Img default alt hy

Ղազախստանի ՆԳ նախարարության տվյալներով՝ 2022 թվականին այս երկիր մուտք Է գործել Ռուսաստանի 1,66 միլիոն, մեկնել՝ 1,64 միլիոն քաղաքացի. նրանց մասին իշխանությունը լիակատար տեղեկատվություն ունի, նրանց բնակվելու հստակ վերահսկողություն Է իրականացվում: Այս մասին հայտարարել են Ղազախստանի ՆԳ նախարարության միգրացիոն ծառայության կոմիտեում:

Այդ հայտարարությունը կոմիտեն արել Է «Ղազախստանի Հանրապետություն Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների միգրացիայի մեծացման առնչությամբ»:

Գերատեսչությունը հավաստիացրել Է, որ երկրում «գործում Է միգրացիոն հսկողության բավականին արդյունավետ համակարգ, որն իրականացվում Է Ղազախստանի Հանրապետությունում միգրանտների մուտք գործելու ու մնալու կանոնների, ինչպես նաև Ղազախստանի Հանրապետությունից նրանց մեկնելու և Միգրացիոն հսկողության իրականացման կանոնների հիման վրա, և որ օրենսդրության մեջ օտարերկրացիների այս երկրում գտնվելու կարգը հստակ կանոնակարգված Է»:

«Վիճակագրության համաձայն, այս տարի Ղազախստան Է մուտք գործել մոտավորապես 4,3 մլն օտարերկրացի, մեկնել Է 4,1 միլիոնը, այդ թվում՝ մուտք Է գործել Ռուսաստանի Դաշնության 1 մլն 660 հազար, մեկնել՝ 1 մլն 640 հազար քաղաքացի»,-ասվում Է հաղորդագրության մեջ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: