Լրահոս
Տնտեսական
18:23
17.12.25
134

Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ

Img default alt hy

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ դեկտեմբերի 17-ին, կազմել է 381.57 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.19 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 447.43 դրամ (նվազել  է 1.37 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.74  դրամ (նվազել է 0.06 դրամով):

Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 379-381.5 դրամով, վաճառվում է 383.5-385.5 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 439-444,5 դրամով, վաճառվում է 448–454 դրամով:

Ռուբլին բանկերում գնվում է 4.65-4.72 դրամով, վաճառվում է 4.84-5.00 դրամով:

Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է. դոլարը գնվում է 381 դրամով, վաճառվում՝ 384 դրամով:

Եվրոն գնվում է 444 դրամով, վաճառվում է 449 դրամով:

Ռուբլին գնվում է 4.68 դրամով, վաճառվում է 4.78 դրամով: