Լրահոս
Հասարակական
23:00
13.12.25
583

Սրբապղծություն՝ Նուբարաշենում․ գերեզմանոցից հափշտակել են սև գրանիտե ծաղկամանները

Img default alt hy

Այսօր՝ դեկտեմբերի 13-ին, սրբապղծություն է տեղի ունեցել Երևանում։ Մայրը հերթական անգամ այցելել է իր 32-ամյա աղջկա շիրիմին, որը գտնվում է Նուբարաշեն վարչական շրջանում և անակնկալի է եկել, հայտնում է Shamshyan.com-ը։

Պարզվել է, որ անհայտ անձը կամ անձինք գողացել են շիրմաքարի մոտ տեղադրված սև գրանիտե ծաղկամանները։

Դեպքի փաստով ոստիկանության Նուբարաշենի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ գողության փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։