Լրահոս
Հասարակական
17:45
21.09.22
87

Սպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են Mercedes-ն ու Volkswagen Jetta-ն. կա 5 վիրավոր

Img default alt hy

Այսօր՝ սեպտեմբերի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 12:50-ի սահմաններում Վանաձոր-Գյումրի ավտոճանապարհի Արևաշող գյուղի խաչմերուկում բախվել են Mercedes և Volkswagen Jetta մակնիշի ավտոմեքենաները: 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 5 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սպիտակ» բժշկական կենտրոն: 

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը: 

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Սպիտակի բաժնի պահպանվող հատուկ տարածք: