Լրահոս
Հասարակական
15:40
22.09.22
97

«Սուրմալուում» պատի փլուզման պատճառով վիրավորված 3 քաղաքացիներից երկուսը դուրս են գրվել հիվանդանոցից

«Սուրմալու» առևտրի կենտրոնում կիսաքանդ պատի փլուզման պատճառով վիրավորված երեք քաղաքացիներից երկուսը դուրս են գրվել հիվանդանոցից:

Երրորդի վիճակը բժիշկները գնահատում են բավարար:

Պատի փլուզման պահը ֆիքսել է փողոցի տեսախցիկներից մեկը: Երևում է, որ Սուրմալուի տարածքում ուժեղ քամի է բարձրանում և փլուզման ձայնը լսում են հարևան մայթով անցնող քաղաքացիները: