Լրահոս
Արտաքին քաղաքականություն
17:00
20.06.22
122

Սիրիայի հյուսիսում Թուրքիայի կողմից աջակցվող խմբավորումների միջև մարտեր են ընթացել

Img default alt hy

Մինչ Թուրքիան պատրաստվում է նոր ռազմական օպերացիա իրականացնել Սիրիայի հյուսիսում  մարտեր են սկսվել Անկարայի կողմից աջակցվող՝ Սիրիայի ընդդիմադիր զինված խմբավորումների միջև։

Այս մասին, ինչպես հաղորդում է Reuters-ը, հայտնում են թուրքական և սիրիական ԶԼՄ-ները:

Այս բոլոր խմբավորումները Թուրքիայի կողմից աջակցվող «Սիրիայի ազգային բանակ»-ի մաս են կազմում:

Մարտերը սկսվել են այս խմբավորումների միջև վերահսկողության գոտու համար մղվող պայքարի արդյունքում։

Թուրքիայի միջնորդությամբ հրադադար է ձեռք բերվել  կողմերի միջև։