Լրահոս
Աշխարհ
16:53
20.06.22
169

Սեռական ոտնձգություններ կատարելու կասկածանքով ձերբակալվել է օսկարակիր ռեժիսոր Փոլ Հագիսը

Img default alt hy

«Deadline»-ը հայտնել է, որ ռեժիսոր Փոլ Հագիսը հունիսի 19-ին ձերբակալվել է Իտալիայի հարավում՝ սեռական ոտնձգությունների և մարմնական վնասվածք հասցնելու կասկածանքով։

Նախնական տվյալներով՝ Հագիսը կասկածվում է երկու օր շարունակ երիտասարդ կնոջը սեռական հարաբերությունների դրդելու համար, որից հետո մենակ է թողել նրան Բրինդիզիի օդանավակայանում՝ «չնայած ծանր ֆիզիկական և հոգեբանական վիճակին»։

2017 թվականին Հեյլի Բրիեստ անունով մի կին մեղադրել էր Փոլ Հագիսին բռնաբարության համար։ Դրանից հետո նրա հասցեին մեղադրանքներ են ներկայացրել ևս երեք կանայք։ 

Փոլ Հագիսը չի ընդունում իրեն մեղսագրվող գործերը։