Լրահոս
Շոու բիզնես
17:05
24.06.22
155

Սենեգալցի բլոգերը դարձել է ամենահայտնին Տիկտոկում

Img default alt hy

«News.am»-ի փոխանցմամբ՝ Իտալիայում ապրող վիդեոբլոգեր Հաբի Լեյմն աշխարհի ամենահայտնի տիկտոկերն է դարձել՝ առաջ անցնելով ամերիկացի Չառլի Դամելիոյից։

Հաբի Լեյմիին հաջողվել է 142,6 միլիոն հետևորդ հավաքել սրամիտ հոլովակների շնորհիվ, որոնցում նա «գաղնտազերծում» է հայտնի հնարքերը Տիկտոկից։ Հաբին պատահմամբ է հայտնի դարձել․ 2020թ․-ի գարնանը նա համավարակի պատճառով կորցրել է աշխատանքը ֆաբրիկայում։

Երիտասարդը ձանձրույթի պատճառով սկսել է կարճ հոլովակներ նկարահանել, որոնցում ծաղրում էր հայտնի, բայց նաև անօգուտ հնարքները։ Նա մի քանի ամսվա ընթացքում դարձել է TikTok-ի ամենահայտնի բլոգերներից մեկը․ այսօր նրա էջին բաժանորդագրված է 107 միլիոն մարդ։ Լեյմի հայտնությունը շատ իմաստներով ֆենոմենալ է․ նա պրոդյուսերների ու մարկետոլոգների թիմ չունի, երբեք գովազդի չի դիմել և արհեստականորեն հետևորդների չի ավելացրել։