Լրահոս
Աշխարհ
17:12
20.09.22
249

Սելֆի՝ Եղիսաբեթ 2-րդի ​​հուղարկավորության ժամանակ. Մեքսիկայի ԱԳ նախարարը սկանդալի մեջ է հայտնվել

Img default alt hy

Մեքսիկայի արտաքին գործերի նախարար Մարսելո Էբրարդը բուռն քննադատության թիրախում է հայտնվել և մեղադրվել ոչ հարգալից վերաբերմունքի համար այն բանից հետո, երբ կնոջ հետ սելֆի է արել Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդի պետական հուղարկավորությունից րոպեներ առաջ, փոխանցում է tert.am-ը

Ինչպես գրում է mirror.co.uk-ը, Էբրարդը լուսանկարը, որում ինքն ու կինը «ժպտում են» (չակերտները՝ Tert.am, ձևակերպումը՝ Mirror), հրապարակել է թվիթերյան միկրոբլոգում: Նա նկարը մակագրել է. «Նորին Մեծություն թագուհի Եղիսաբեթ II-ի պետական հուղարկավորության ժամանակ»:

Սոցցանցերի շատ օգտատերեր շտապել են քննադատել քաղաքական գործչին: Նրանցից մեկը գրել է. «Ես անհարգալից եմ համարում թաղման ժամանակ սելֆի անելը»:

Արդյունքում ԱԳ նախարարն այժմ բախվում է հակազդեցության և բացասական մեկնաբանությունների տարափին:

Էբրարդը մեկն էր այն 2000 քաղաքական գործիչներից և հայտնի դեմքերից ամբողջ աշխարհից, որոնք իրենց հարգանքի տուրքն են մատուցել Եղիսաբեթ II թագուհու հիշատակին Վինձորի Սուրբ Գեորգի մատուռում: