Լրահոս
Իրավական
21:56
06.03.20
56

Սարսափելի դաժանություն՝ Գյումրիում. Հարուցվել է քրեական գործ

Այժմ Գյումրիի ողբերգության մասին, որին զոհ է դարձել 43 ամյա մի կին, իսկ նրա 13 ամյա աղջկա վիճակը շարունակում է ծայրահեղ ծանր մնալ: Երեխայի կյանքի համար պայքարում են Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնի բժիշկները: Ըստ նախաքննության, աղջկան ու մորը դաժան ծեծի է ենթարկել 28-ամյա մի երիտասարդ: Նա ձերբակալվել է ու խոստովանել մեղքը, ենթադրվում է, որ մտերիմ հարաբերությունների մեջ է եղել սպանված կնոջ հետ: Ծեծից հետ մորը կորցրած ու դեռ ուշքի չեկող աղջնակի հարազատներից որևէ մեկը մինչև այս պահը հիվանդանոց չի դիմել, չի հետաքրքրվել նրա առողջական վիճակով։ Ի՞նչ կա սարսափելի պատմության հետևում: