Լրահոս
Արտաքին քաղաքականություն
21:39
20.12.25
222

Սանկտ Պետերբուրգում կկայանա ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումը

Img default alt hy

Սանկտ Պետերբուրգում դեկտեմբերի 22-ին կկայանա Անկախ պետությունների համագործակցության մասնակից երկրների ղեկավարների ավանդական ոչ պաշտոնական հանդիպումը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հանդիպումը կանցկացվի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ։ 

Ակնկալվում է, որ քննարկումների ընթացքում կողմերը կանդրադառնան տարածաշրջանային օրակարգի հարցերին, ինչպես նաև ԱՊՀ շրջանակում համագործակցության ընթացիկ և հեռանկարային ուղղություններին։

Նախատեսվում են նաև երկկողմ շփումներ երկրների ղեկավարների միջև։