Լրահոս
Հասարակական
22:08
18.02.20
59

Սահմանադրական դատարանում ճգնաժա՞մ է

Սահմանադրական դատարանում հնարավոր ճգնաժամի մասին առաջինը հայտարարած Վահե Գրիգորյանը շարունակում է նույն կարծիքին մնալ: Բարձր դատարանի այսօրվա նիստը լուսաբանելու ընթացքում իմ գործընկեր Թերեզա Կադաևչյանը նկատել է, որ Գրիգորյանը կրկին չի մասնակցում նիստին և փորձել է հասկանալ, թե ինչո՞ւ է Գրիգորյանը շարունակում աշխատանքը իր բառերով ոչ լեգիտին դատարանի դատավորի պաշտոնում, պետությունից աշխատավարձ է ստանում, ծառայողական մեքենայից օգտվում, բայց անգամ չի մասնակցում իրեն մակագրված գործերի քննությանը: