Լրահոս
Միջազգային
17:46
16.12.25
444

Ռուսաստանը փոխզիջման չի գնա

Img default alt hy

Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտարարել է, որ Դոնբասի, Ղրիմի, Զապորոժիեի և Խերսոնի շրջանների վերաբերյալ դիրքորոշումը մնում է անփոփոխ: Նրա խոսքով ՝ Մոսկվան չի կարող որևէ ձևով փոխզիջման գնալ այս հարցում։

Ռյաբկովը «ABCnews» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ նշված տարածքների նկատմամբ ցանկացած զիջում կնշանակեր ռուսական պետականության հիմնական տարրերի վերանայում:

«Մենք չենք կարող որևէ ձևով փոխզիջման գնալ այս հարցում։  Քանի որ, մեր կարծիքով, դա կնշանակեր մեր Սահմանադրության մեջ ամրագրված մեր պետականության հիմնարար տարրի վերանայում», – ընդգծել է Ռուսաստանի փոխարտգործնախարարը։