Լրահոս
Արտաքին քաղաքականություն
14:05
24.06.22
118

Ռուսաստանը կոնկրետ առաջարկներ ունի հայ-ադրբեջանական սահմանների գծման հարցով. Լավրով

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Բաքու աշխատանքային այցի ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանը կոնկրետ առաջարկներ ունի հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի հարցով:

Այս հայտարարությունը նա արել է Ադրբեջանի նախագահ Իլհամ ԱԼիևի հետ հանդիպման ժամանակ՝ նշելով նաև, որ Ռուսաստանը պատրաստ է խորհրդատվական աջակցություն ցուցաբերել նաև հաղորդակցությունների ապաշրջափակման հարցով հանձնաժաղովների աշխատանքներին: