Լրահոս
Քաղաքական
23:17
20.09.22
296

Ռուսաստանն ուզո՞ւմ է «Զանգեզուրի միջանցքը».Մոսկվան 5 մլրդ դոլարի ներդրումներ է խոստանում Հայաստանում

 

«Ապաշրջափակումը Ռուսաստանից մինչև 5 մլրդ դոլարի ներդրում կբերի Հայաստան»:

Ռուսաստանի փոխվարչապետ Օվերչուկի՝ Երևանում արած այս հայտարարությունն է պատճառը, որ քաղաքագետները կարծում են՝ Դաշնությունը համաձայնել է ատամները սրած, բախման սպասող Ադրբեջանին ու Թուրքիային զիջել Զանգեզուրի միջանցքը, միայն թե իր դեմ պատերազմի նոր ճակատ չբացվի: