Լրահոս
Արտաքին քաղաքականություն
14:30
26.09.22
96

Ռուսաստանի հարավային օդանավակայաններում թռիչքների սահմանափակումը երկարացվել է մինչեւ հոկտեմբերի 4-ը

Img default alt hy

«Ռոսավիացիա»-ն կրկին երկարացնում է թռիչքների արգելքը ՌԴ հարավի և կենտրոնական մասի օդանավակայաններում. այս անգամ մինչև հոկտեմբերի 4-ը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել են գերատեսչության մամուլի ծառայությունում:

Փակ են մնում Անապայի, Բելգորոդի, Բրյանսկի, Վորոնեժի, Գելենջիկի, Կրասնոդարի, Կուրսկի, Լիպեցկի, Դոնի Ռոստովի, Սիմֆերոպոլի և Էլիստայի օդանավակայանները:

Նրանց աշխատանքում սահմանափակումները մտցվել են «Ռոսավիացիայի» կողմից փետրվարի 24-ին՝ Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության սկսվելու օրը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: