Լրահոս
Միջազգային
22:50
24.09.22
152

Ռուսաստանի դեմ պատերազմ ԱՄՆ-ը չի ուզում. Արևմուտքին անհանգստացրել է մոբիլիզացիան Ռուսաստանում

 

«Եվրոպան պատրաստ է վիզա տրամադրել Ռուսաստանում մոբիլիզացիայից խուսափողներին»,- հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահը Շառլ Միշելը:

Արևմուտքին անհանգստացնում է Դաշնությունում սկսված մասնակի մոբիլիզացիան: Արդեն 2-րդ օրն է՝ Ռուսաստանի քաղաքացիները ներկայանում են զինկոմիսարիատներ ռազմաճակատ մեկնելու համար:

Ուկրաինայի նախագահի խոսքով՝ Ռուսաստանն այլ ելք չունի փլուզված բանակը վերականգնելու համար, քանի որ պատերազմում 55 հազար մարդ է կորցրել: