Լրահոս
Սպորտ
12:19
24.06.22
93

Ռոնալդուն կարող է հեռանալ «Մանչեսթեր Յունայթեդից»

Img default alt hy

Պորտուգալիայի ազգային թիմ հարձակվող Կրիստիանու Ռոնալդուն կհեռանա «Մանչեսթեր Յունայթեդից»:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում են միջազգային ԶԼՄ-ները: Նա կարող է տեղափոխվել Մյունխենի «Բավարիա»:

Պորտուգալացին արդեն հույսը կորցրել է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» կպայքարի տիտղոսների համար: Ռոնալդուն դրական ազդակներ է տվել «Բավարիա» հնարավոր տեղափոխությանը: Գերմանական ակումբն էլ փոխարինող է փնտրում Ռոբերտ Լևանդովսկուն:

37-ամյա Կրիշտիանու Ռոնալդուն «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիր է: