Լրահոս
Քաղաքական
13:15
24.06.22
386

Ռոբերտ Քոչարյանը հրաժարվել է ընդգրկվել «Հայաստան» հիմնադրամի խորհրդի կազմում

Հունիսի 25-ին հրավիրված է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստ։

«Yerevan.Today»-ը դիմել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի համակարգող Բագրատ Միկոյանին՝ իմանալու՝ մասնակցելո՞ւ է երկրորդ նախագահը հոգաբարձուների խորհրդի նիստին, քանի որ հանդիսանում է խորհրդի անդամ։

Բագրատ Միկոյանը պատասխանել է․ 

«Նախագահ Քոչարյանը հրաժարվել է ընդգրկվել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմում՝ կապված հիմնադրամի կողմից վերջին ժամանակահատվածում ֆինանսական թափանցիկության, վստահելիության և հաշվետվողականության կորստի հետ»: