Լրահոս
Արտաքին քաղաքականություն
14:30
23.09.22
98

ՌԴ ՊՆ-ն պարզաբանել է, թե որ մասնագիտության ներկայացուցիչները չեն ներգրավվի մասնակի զորահավաքի շրջանակներում

Img default alt hy

«Sputnik Արմենիա»-ի փոխանցմամբ՝ ՌԴ ՊՆ-ն պարզաբանել է, թե որ մասնագիտության ներկայացուցիչները չեն ներգրավվի մասնակի զորահավաքի շրջանակներում։

Խոսքը բարձրագույն կրթությամբ ՏՏ ոլորտի ներկայացուցիչների, հեռահաղորդակցության օպերատոր ընկերությունների, հիմնական ԶԼՄ-ների, ինչպես նաև «ազգային վճարային համակարգի կայունությունն ապահովող» ֆինանսական ձեռնարկությունների աշխատակիցների նմասին է։

Զորահավաքից ազատման համար հիմք են ծառայելու ընկերության ղեկավարների ցուցակները՝ ըստ Գլխավոր շտաբի սահմանած ձևի։