Լրահոս
Արտաքին քաղաքականություն
15:46
20.06.22
116

«ՌԴ-ն՝ անվտանգության ու խաղաղության սպառնալիք». ՆԱՏՕ-ն հայտարարություն է պատրաստում

«ՆԱՏՕ-ն պատրաստվում է Ռուսաստանը հայտարարել անվտանգության, խաղաղության և կայունության սպառնալիք», հայտարարել է Դաշինքի գլխավոր քարտուղարը: Ստոլտենբերգի խոսքով՝ այդպիսի հայտարարություն Դաշինքի անդամները պատրաստվում են անել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ, որը տեղի կունենա հունիսի վերջին:

Ստոլտենբերգը նաև ընդգծել է, որ ՆԱՏՕ-ն կշարունակի աջակցել Ուկրաինային, սակայն այնտեղ իր զորքը չի ուղարկի։