Լրահոս
Միջազգային
22:20
14.12.25
545

Կադիրովը հայտարարել է, որ պատրաստ է մասնակցել 2026 թվականի Չեչնիայի նախագահական ընտրություններին

Img default alt hy

Ռամզան Կադիրովը հայտարարել է, որ պատրաստ է մասնակցել 2026 թվականի Չեչնիայի նախագահական ընտրություններին,  եթե առաջարկի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին նա հայտարարել է ուղիղ եթերի ժամանակ։

«Ես կգնամ ընտրությունների, եթե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը առաջարկի և ժողովուրդը աջակցի», - ասել է նա:

Պատասխանելով տարածաշրջանի ղեկավարի ընտրություններին մասնակցելու պատրաստակամության մասին՝ Կադիրովը նշել է, որ դա լուրջ հարց է։ 

«Եթե ինձ հարցնեք, ես հոգնել եմ իշխանությունից և ժողովրդին ծառայելուց։ Կարծում եմ՝ նոր ուժերը, նոր մարդիկ ավելի հետաքրքիր կլինեին. իրավիճակը կբարելավվեր, եթե նոր մարդիկ լինեին», - ասել է Չեչնիայի ղեկավարը։